Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 14-ի №1949-Ա հրամանը․ 1.Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 114 որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |