Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետով. 1.Թույլատրել մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված հետևյալ հողամասերը. 1)Քաղաք Հրազդան, Հարավայինթաղամաս, Ս. Սպանդարյան փողոց 5/20 հասցեում գտնվող 32.5քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 16 000 (տասնվեց հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0656-0050)՝ ավտոտնակ տեղադրելու նպատակով: 2) Քաղաք Հրազդան, Հարավայինթաղամաս, Ս. Սպանդարյան փողոց 4/6 հասցեում գտնվող 91.1քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 37 000 (երեսունյոթ հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0656-0049)՝ ավտոտնակներ տեղադրելու նպատակով: 2.Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 % - ի չափով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |