Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետով. 1. 2020 թվականի Ամանորյա միջոցառումները կազմակերպելու, ինչպես նաև Ամանորյա միջոցառումների շրջանակներում համայնքի փողոցների և գլխավոր տոնածառի զարդարման համար ապրանքների ձեռքբերումը իրականացնել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին ապրանքների /զարդեր, լույսեր, խաղալիքներ/ ձեռքբերման համար պայմանագիր կնքել Ա/Ձ Մարիամ Հակոբյանի հետ` 1 985 000 /մեկ միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար/ դրամ արժողությամբ և միջոցառումների ծառայության մատուցման պայմանագիր կնքել <<Բեմել>> ՍՊ Ընկերության հետ` 4 220 000 /չորս միլիոն երկու հարյուր քսան հազար/ դրամ արժողությամբ: |