Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արմեն Գևորգյանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 13-րդ փողոցի թիվ 8 տան բնակիչ Արմեն Գևորգյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 22-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 4060, ժառանգական գործ N 255) Կոտայքի մարզի Քաղսի գյուղում գտնվող գույքին (ծածկագիր՝ 07-063-0040-0024) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Քաղսի, 13-րդ փողոց, 8։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: