Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցուման աշխատանքների արդյունքում կվերականգնվի բնակավայրի ջրամատակարարումը մինչև 18-20 ժամ տևողությամբ, ինչպես նաև կբացառվի ջրի կորուստը, կբարելավվի բնակիչների կենսամակարդակը:
2025 թվականի սուբվենցիոն ծրագրով կիրականացվեն Հրազդան համայնքի Միկրոշրջան և Կենտրոն թաղամասերի ներթաղամասային փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ:Ինչպես նաև կկատարվի Լեռնանիստ բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում:
Կիրականացվեն նաև Միկրոշրջան թաղամասում երաժշտական դպրոցի կառուցում , այնուհետև թիվ 9, թիվ 2, թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում: |