|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2024 թվականի N 1413 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1275 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված, «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և 2024 թվականի նոյեմբերի 5-ին տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը. 1.Հրազդան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի «Ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված հողամասի նկատմամբ Հրազդան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N 1275 որոշման 2-րդ կետում «47.8» թիվը փոխարինել «46.22» թվով, 3-րդ կետում «27.4» թիվը փոխարինել «25.82» թվով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|