Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30 կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, հիմք ընդունելով Դրաստամատ Ղարիբյանի 2019 թվականի փետրվարի 14-ի դիմումը. Թույլատրել Հրազդան քաղաքի Կենտրոն Ա-8 թաղամասի Զ. Անդրանիկի պողոտա 54/4 հասցեում գտնվող Դրաստամատ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19062018-07-0050, գաղտնաբառ՝ CL2QKFIAZ5HN) հողամասը փոխանակել Կենտրոն թաղամասի Զ. Անդրանիկի պողոտա 54/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23052018-07-0077, գաղտնաբառ՝ BA9KWFPVRVIL) հողամասի հետ՝ պահպանելով հատակագծային չափերը և մակերեսները: |