Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 192
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Շինարարների նրբանցք 22 տան բնակիչ Առնո Հարությունյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N Կ-1270, Հրազդան համայնքի Մյասնիկյան փողոցի 11/36 բնակարանի բնակիչ Դավիթ Գևորգյանի 2021 թվականի նոյեմբերի 1-ի Կ-1274,Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 45 շենքի 55 բնակարանի բնակիչ Դավիթ Հայրապետյանի 2021 թվականի նոյեմբերի 3-ի Կ-1281 դիմումները.

1.Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 25048/քսանիհինգ հազար քառասունութ/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Շինարարների նրբանցք 22 տան բնակիչ Առնո Հարությունյանին, 12000/ տասներկու հազար / դրամը՝ Հրազդան համայնքի Մյասնիկյան փողոցի 11/36 բնակարանի բնակիչ Դավիթ Գևորգյանին,118250/մեկ հարյուր տասնութ հազար երկու հարյուր հիսուն /դրամը՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 45 շենքի 55 բնակարանի բնակիչ Դավիթ Հայրապետյանին՝ առաջացած գերավճարների չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner