Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի 2023 թվականի հունվարի 20-ի N Ս-109 գրությունը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 8.4.2.51 «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» ծրագրի 4621 «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով նախատեսված ծախսերից 2023 թվականի հունվար ամսից դեկտեմբեր ամիսը ներառյալ ամսական 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ հատկացնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |