Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով. 1. Հաստատել «Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքի սպասարկման և պահպանման» հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 60 որոշման 1-ին կետը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |