Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Տասյա Եղիազարյանի 2025 թվականի հուլիսի 18-ի դիմումը.
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի 44բ տան բնակիչ Տասյա Եղիազարյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի հուլիսի 14-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում՝ N 2755, ժառանգական գործ՝ N 115) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Երևանյան խճուղի, 44բ հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան,Հարավային թաղամասի Երևանյան խճուղի, 44/2 հասցեով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: