Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 12-րդ կետերի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի N 189-Ն որոշման հավելվածը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հայտերը.
1.Տրամադրել թույլտվություններ համաձայն հավելվածի.
- համայնքի վարչական տարածքում գործող առևտրի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի,
- հանրային սննդի օբյեկտում՝ ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման, հանրային սննդի կազմակերպման և իրացման,
- արտաքին գովազդի տեղադրման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից