Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Մարատ Իվանյանի լիազորված անձ Մարո Իվանյանի 2025 թվականի օգոստոսի 13-ի դիմումը․
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 129 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Մարատ Իվանյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2231892, տրված՝ 2006 թվականի հունիսի 26-ին) Հրազդան քաղաքի Վանատուր Նոր թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր Նոր թաղամաս, 57։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: