Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Երվանդ Մխիթարյանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N Ս-3613 գրությունը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 8.4.2.51 «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» ծրագրի 2023 թվականի հունվար ամսից դեկտեմբեր ամիսը ներառյալ ամսական 60000 /վաթսուն հազար/ դրամ գումար հատկացնել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |