Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Ռոբերտ Հովհաննիսյանի լիազորված անձ Առնակ Ալեքսանյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը.
1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 69 տան բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2023 թվականի նոյեմբերի 6-ին) Հրազդան քաղաքի Կոլխոզնիկների 67 հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Գ․ Նարեկացու փողոց 67 հասցեով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: