Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 551/19 հասցեում գտնվող 232.1քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0185-0046), 2)Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 58/4 հասցեում գտնվող 391.8քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0103-0005), 3)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Նոյեմբերյան փողոց 25/1 հասցեում գտնվող 257.1քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0662-0042), 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |