Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հրազդան համայնքի Կոճոռ բնակավայրի Երևան-Սևան 17/1 տան բնակչուհի Ալիսա Մեհրաբյանի 2022 թվականի սեպտեմբեր 28-ի Դ-395 դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 50 000 /հիսուն հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Կոճոռ բնակավայրի Երևան-Սևան 17/1 տան բնակչուհի Ալիսա Մեհրաբյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |