Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Նորիկ Ներսիսյանի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը․
1. Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզ, Մարֆինո գյուղի Սանատորնայա փողոցի շենք 1, թիվ 41 բնակարանի բնակիչ Նորիկ Ներսիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2578695, տրված՝ 2008 սեպտեմբերի 23-ին) Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Լեռնանիստ, 4-րդ փողոց, 6:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: