Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1. Քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածում գտնվող 0.03792հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0099-0147), 2) Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 7 հասցեում գտնվող 0.00645հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0194-0007), 3)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Տ․Պետիկյան փողոց 8/1 հասցեում գտնվող 0.00927հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0625-0038), 4)Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 5-րդ փողոց 14/1 հասցեում գտնվող 0.0013հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0509-0090-ից): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |