Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ 1. Հրազդանի համայնքապետարանի «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկը վերանվանել «Հրազդանի Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկ:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի <<Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մշակութային և սպորտային հիմնարկների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունները հաստատելու մասին>> N53 որոշման N8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |