Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սամվել Պետրոսյանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը.
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 110 շենքի թիվ 17 բնակարանի բնակիչ Սամվել Պետրոսյանին պատկանող (Ժողովրդական պատգամավորների Հրազդանի Քաղխորհրդի գործկոմի 1991 թվականի հուլիսի 26-ի արձ․թիվ 6 քաղվածք) Հրազդան քաղաք Աթարբեկյան թաղամասում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0532-0018) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր Նոր թաղամասի Զառիթափի փողոց, 6-րդ նրբանցք, 12։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: