Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սմբատ Միքայելյանի 2025 թվականի ապրիլի 1-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս թիվ 78 տան բնակիչ Սմբատ Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 2185951, տրված՝ 2006 թվականի հունիսի 23-ին) Հրազդան քաղաքի Վանատուր Ա-6 թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա 73/4:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: