Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Քրիստինա Արաբաչյանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը․
1.Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Ամուրսկայա փողոցի, շենք 68, թիվ 15 բնակարանի բնակիչ Քրիստինա Արաբաչյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20082024-07-0075, գաղտնաբառ՝ I1FJBRMKMAVK) ) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 131 հարող տարածքում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա, 142։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: