Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, և, հաշվի առնելով, որ սուբվենցիայի շրջանակներում ձեռք բերվող աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել 2022 թվականի ընթացքում. 1.Բաց մրցույթով ձեռք բերվող «Հրազդան համայնքի, Ջրառատ գյուղի 1-ին փողոցի, Հրազդան համայնքի Սոլակ գյուղի 10-րդ և 12-րդ թաղամասերը միացնող և 2-րդ, 4-րդ, 6-րդ և 10-րդ թաղամասերը միացնող միջթաղամասային ճանապարհների, Քաղսի գյուղի 11-րդ, 10-րդ և 2-րդ փողոցների, Հրազդան քաղաքի Միկրոշրջան, Կենտրոն, Ջրառատ(դեպի հուշարձան տանող ճանապարհ), Կաքավաձոր թաղամասերի միջթաղամասային, գլխավոր և երկրորդային նշանակության ճանապարհները և Կենտրոն թաղամասի Փոքր Բուլվարային փողոցի մայթերի հիմնանորոգման աշխատանքներ, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային, գլխավոր և երկրորդային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ», «Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ: Բնակավայրերում խաղահրապարակներում ու զբոսայգիներում մարզասարքերի ու կարուսելների տեղադրում» աշխատանքների հայտերի ներկայացման ժամկետը սահմանել 10 օրացույցային օր: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |