Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի N Ե/3/1739-23 գրությունը.
1.Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղում գտնվող 07-060-0546-0001 ծածկագրով անտառային հողի 0․2379հա մակերեսով մասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, Երևան-Սևան մայրուղի, 39-40կմ 9:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: