Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով. 1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոց 12/5 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 1.0քմ մակերեսով (գովազդային վահանակ տեղադրելու)՝ 20 000 (քսան հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 20 (քսան) տարի ժամկետով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |