|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 նոյեմբերի 2025 թվականի N 1390 |
ՎԻՏԱԼԻ ՍՈՒՐԵՆԻ ՄՈՒՍԱԵԼՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N150 որոշման հավելվածը և 2025 թվականի նոյեմբերի 4-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N9 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 70/10 հասցեում գտնվող 07-001-0465-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00373հա մակերեսով հողամասը 445 500 (չորս հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 76 շենքի թիվ 21 բնակարանի բնակիչ Վիտալի Սուրենի Մուսաելյանին՝ ավտոտնակ կառուցելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.00373հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Պարտավորեցնել Վիտալի Սուրենի Մուսաելյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|