Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 215-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը, «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Ա.Վարդանյանի 2024 թվականի հունվարի 8-ի N 04 գրությունը և «Օլիմպիա» շախմատի դպրոցի տնօրեն Գ. Ալավերդյանի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8 խմբի 4 բաժնի 2 դասի 51 «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» ծրագրի 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված ծախսերից 140000 /մեկ հարյուր քառասուն հազար/-ական դրամ, որպես ֆինանսական օժանդակություն հատկացնել «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին» և «Օլիմպիա» շախմատի դպրոցին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |