Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Պետրոս Դուրյան փողոցի 12 շենքի 46 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Ավետիսյանի 2021 թվականի մարտի 15-ի Դ-175 դիմումը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» /4729/ հոդվածով նախատեսված ծախսերից 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ գումար որպես միանվագ օգնության գումար հատկացնել Հրազդան քաղաքի Պետրոս Դուրյան փողոցի 12 շենքի 46 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Ավետիսյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |