Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը, Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի ‹‹Արմաթ›› աշխատանոցի ստեղծման նպատակով ձևավորված թիմի ներկայացուցիչների 2024 թվականի փետրվարի 26-ի դիմումը և ‹‹Առաջատար Տեխնոլոգիանների Ձեռնարկությունների Միություն›› հասարակական կազմակերպության 2024 թվականի փետրվարի 26-ի գրությունը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8.4.2.55 «Քաղաքական կուսակցություններ,հասարակական կազմակերպություներ» ծրագրի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածով նախատեսված ծախսերից 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել ‹‹Առաջատար Տեխնոլոգիանների Ձեռնարկությունների Միություն›› հասարակական կազմակերպությանը Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում ‹‹Արմաթ›› աշխատանոցի ստեղծման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |