Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Խանջյան փողոցի 27 տան բնակիչ Վահե Հովհաննիսյանի 2022 թվականի հուլիսի 26-ի N Կ-1176, Հրազդան համայնքի Շինարարների նրբանցքի 22 տան բնակիչ Լորա Պետրոսյանի 2022 թվականի օգոստոսի 4-ի N Կ-1226, Հրազդան համայնքի Չարենցի նրբանցքի 11 տան բնակիչ Գևորգ Հակոբյանի 2022 թվականի օգոստոսի 29-ի N Ս-2519, Հրազդան համայնքի Խանջյան փողոցի 36 տան բնակիչ Ռուբիկ Սողոմոնյանի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N Կ-1384 և 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N Կ-1385 դիմումները. 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 77275 /յոթանասունյոթ հազար երկու հարյուր յոթանասունհինգ/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Խանջյան փողոցի 27 տան բնակիչ Վահե Հովհաննիսյանին, 29415 /քսանինը հազար չորս հարյուր տասնհինգ/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Շինարարների նրբանցքի 22 տան բնակիչ Լորա Պետրոսյանին և 6898/վեց հազար ութ հարյուր ինսունութ/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Չարենցի նրբանցքի 11 տան բնակիչ Գևորգ Հակոբյանին: 2. Հրազդանի համայնքապետարանի 900125001173 հաշվեհամարին որպես գույքահարկի համար վճարված գումարից 73246 /յոթանասուներեք հազար երկու հարյուր քառասունվեց/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Խանջյան փողոցի 36 տան բնակիչ Ռուբիկ Սողոմոնյանին: 3. Հրազդանի համայնքապետարանի 900125001017 հաշվեհամարին որպես հողի հարկի համար վճարված գումարից 53101 /հիսուներեք հազար հարյուր մեկ/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Խանջյան փողոցի 36 տան բնակիչ Ռուբիկ Սողոմոնյանին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |