Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սոնյա Հակոբյանի 2025 թվականի օգոստոսի 25-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 204 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Սոնյա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2143561, տրված՝ 2006 թվականի մարտի 24-ին) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր Նոր թաղամաս, 29։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: