|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 դեկտեմբերի 2024 թվականի N 1567 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 209 որոշումը 1.Հրազդան համայնքում գործող համատիրություններին անհատույց օտարել Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող 0,4 մմ հաստությամբ ցինկապատ ալիքավոր (պրոֆնաստիլ) 500 (հինգ հարյուր) քառակուսի մետր թիթեղ և 2400 (երկու հազար չորս հարյուր) քառակուսի մետր գլանափաթեթային ջրամեկուսիչ նյութ (իզոգամ) բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգելու նպատակով՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.47 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|