Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս․ Շահումյան փողոց 137 հասցեում գտնվող 28.7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0011-0001), 2) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Երևանյան խճուղի 33/2 հասցեում գտնվող 105.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0059-0069): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |