Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով. 1. Հավանություն տալ 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով` «Բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենայի ձեռքբերում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 000 000 ՀՀ դրամ: «Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային, թիվ 5-րդ, 8-րդ (հատված), 13-րդ, 14-րդ, 3-րդ (հատված), փողոցներ և 5-րդ փողոց 2-րդ նրբանցք, Կենտրոն թաղամասի ներթաղամասային փողոցներ (Ա.Ալավերդյան փողոց, Կենտրոն թաղ. Թիվ 70Ա շենքից դեպի` Զ. Անդրանիկի պողոտա, Սպորտդպրոցից դեպի Զ. Անդրանիկի պողոտա), Միկրոշրջան թաղամասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների, Հարավային թաղամասի Մ.Ավետիսյան, Տ.Պետիկյան, Ա.Խաչատրյան, Պ.Դուրյան փողոցների, Հրազդան խոշորացված համայնքի Միկրոշրջան, Կենտրոն և Հարավային թաղամասերի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և Լեռնանիստ բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 859 658 196 ՀՀ դրամ: «Հրազդան խոշորացված համայնքի Միկրոշրջան թաղամասում երաժշտական դպրոցի կառուցման աշխատանքների իրականացում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 360 000 000 ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |