Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի 91 տան բնակիչ Ռուստամ Աղաջանյանի 2022 թվականի մարտի 30-ի Դ-124 դիմումը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 70000 /յոթանասուն հազար/ դրամ հատկացնել Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի 91 տան բնակիչ Ռուստամ Աղաջանյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |