Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքի 3-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 31-ի N5/01.2/3604 գրությունը. 1.Հաստատել «Հրազդան քաղաքի 2023 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները»` համաձայն հավելվածի: 2.Հաստատված ծրագրի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում հատկացումներ նախատեսելու համար լիազոր պետական մարմին ներկայացնել ֆինանսավորման հայտ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |