|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 դեկտեմբերի 2024 թվականի N 212 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի 2024 թվականի նոյեմբերի 13-ի № 8553 գրությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստի գյուղի Ս. Նազարյանի անվան միջնակարգ դպրոցի վարչատնտեսական համակարգող Վ. Վարդանյանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի №8989 գրությունը. 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N2308978, տրված` 23 մարտ 2007 թվականին) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ գյուղի 1-ին փողոց թիվ 52 հասցեում գտնվող մշակույթի տան շենքից 500 քառակուսի մետր մակերեսով 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստի գյուղի Ս. Նազարյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -14 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|