Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով. 1)Վարուժան Սաֆարյան՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, 2)Ռոբերտ Դանիելյան՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, 3)Գուրգեն Հակոբյան՝ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ, 4)Արևիկ Եփրեմյան՝ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, 5)Տիգրան Նավասարդյան՝ Հրազդան համայնքի ղեկավարի խորհրդական, 6)Լուսինե Զաքարյան՝ համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, 7)Աշոտ Ասրյան՝ համայնքի ավագանու անդամ, 8)Անի Ղազարյան՝ համայնքի ավագանու անդամ: 2.Աճուրդավար նշանակել Վարուժան Սաֆարյանին: 3.Արձանագրող նշանակել Լուսինե Զաքարյանին: 4.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 6-ի «Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 55 որոշումը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |