Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջով և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, հիմք ընդունելով 2024 թվականի հունվարի 17-ին <<Հաբշին նախագիծ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023UJMADT ծածկագիրը և Նորիկ Հարությունյանի լիազորված անձ Հովհաննես Հարությունյանի 2024 թվականի փետրվարի 22-ի դիմումը.
1.Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նորիկ Համլետի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական 2272729, տրված՝ 2007 թվականի օգոստոսի 1-ին) Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ Նոր թաղամաս, 777:
2.Օրինական ճանաչել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նորիկ Համլետի Հարությունյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ Նոր թաղամաս 777 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող (սեփականության իրավունքի վկայական 2272729, տրված՝ 2007 թվականի օգոստոսի 1-ին) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 141.25քմ արտաքին մակերեսով անասնաշենքը` օրինականացման վճարը սահմանել 201 000 (երկու հարյուր մեկ հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
3.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: