Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 107 շենքի 33 տան բնակիչ Սամվել Զաքարյանի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N Կ-1455, Հրազդան համայնքի Շինարարների նրբանցքի 22 տան բնակիչ Լորա Պետրոսյանի 2021 թվականի նոյեմբերի 29-ի Կ-1388,Հրազդան համայնքի Կոճոռ թաղամասի 70 բ տան բնակիչ Օնիկ Ավետիսյանի 2021 թվականի նոյեմբերի 24-ի Կ-1368, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 73 շենքի 5 բնակարանի բնակիչ Արմեն Մինասարյանի 2021թվականի նոյեբերի 5-ի Կ-1293 դիմումները. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 5917 /հինգ հազար ինն հարյուր տասնյոթ / դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 107 շենքի 33 տան բնակիչ Սամվել Զաքարյանին,17786 / տասնյոթ հազար յոթ հարյուր ութսունվեց / դրամը՝ Հրազդան համայնքի Շինարարների նրբանցքի 22 տան բնակիչ Լորա Պետրոսյանին, 8111 /ութ հազար հարյուր տասնմեկ/ դրամը՝ Հրազդան համայնքի Կոճոռ թաղամասի 70 բ տան բնակիչ Օնիկ Ավետիսյանին, 24960/ քսանչորս հազար ինն հարյուր վաթսուն/ դրամը՝ Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 73 շենքի 5 բնակարանի բնակիչ Արմեն Մինասարյանին, գույքահարկի հաշվին առաջացած գերավճարների չափով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |