Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով. 1.Հավանություն տալ 2023 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերին. 1)Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի հատվածի և նոր թաղամասի կոյուղու ցանցերի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 000 000 ՀՀ դրամ: 2)Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասում բակային տարածքում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 000 000 ՀՀ դրամ: 3)Հրազդան համայնքի տարածքում մայթերի նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 100 000 000 ՀՀ դրամ: 4)Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային և Մաքրավան թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 450 000 000 ՀՀ դրամ: 5)Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսիի մանկապարտեզի շենքի ընդլայնման և համայնքի Կենտրոն թաղամասի թիվ 15 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման ու կառուցման, նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 119 005 860 ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |