Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Վաչե Ղազարյանի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 29 շենքի թիվ 32 բնակարանի բնակիչներ Վաչե Ռոբերտի Ղազարյանին և Ռոբերտ Գրիշայի Ղազարյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10012022-07-0050, գաղտնաբառ՝ E9Y5HMIAK8IA) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Տիգրան Մեծի փողոց 10 հասցեում գտնվող 84.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14112024-07-0272, գաղտնաբառ՝ WAB8IS8LMQJB) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Տիգրան Մեծի փողոց 10/2 հասցեում գտնվող 19.6քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 134 000 (մեկ հարյուր երեսունչորս հազար) դրամ կադաստրային արժեքով՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |