Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ադելա Ապրեսյանի 2023 թվականի փետրվարի 28-ի № Կ-509 դիմումը․ 1. Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 111 շենքի 20,69 քառակուսի մետր մակերեսով № 95 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ № 17032023-07-0007, տրված` 17.03.2023 թվականին) անհատույց օտարել գույքը տիրապետող Ադելա Մովսեսի Ապրեսյանին (ծնված` 02.06.1940 թվականին, անձնագիր՝ № AV0559662, տրված` 13.12.2022 թվականին, 049-ի կողմից): 2. Սահմանել, որ սեփականության իրավունքի գրանցման պահից 10 տարվա ընթացքում գույքն օտարելու դեպքում անհրաժեշտ է Հրազդանի համայնքապետարանի համաձայնությունը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |