Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 09/06/2025
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

   Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: 

Օրերս մեծ շուքով բացվեց Հրազդանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատությունը, որին անհամբեր սպասում էին թե մեծերը, թե փոքրերը: Մթնոլորտը հագեցած էր խնդությամբ, սիրով ու մանուկների երգ ու պարով: Ամենուր տիրում էր խանդավառություն, իսկ մանկապարտեզի սաների աչուկները փայլում էին ուրախությունից:

Մանկապարտեզը հիմնովին վերանորոգվեց, հետայսու մեր փոքրիկները կհաճախեն լուսավոր, իսկ ձմռան ամիսներին իրենց տաքուկ պարտեզը, սովորելու, կրթվելու ոչ պակաս ոգևորված իրենց դայակ-դաստիարակների կողմից:

Այս պարտեզում պիլոտային ծրագրով կիրականացվի նաև մսուրային խումբ, նախատեսված վաղ մանկության տարիքի երեխաների համար:

Ի վերջո Հրազդանի թիվ 11, թիվ 8, թիվ 6 մանկապարտեզների հիմնանորոգման արդյունքում ունենք բոլորովին նոր, հարմարավետ ու էներգաարդյունավետ հաստատություններ: Իսկ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը զգալի կաճի իհարկե:      


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner