Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումով, հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Սրբազան Հայր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի 2022 թվականի մարտի 31-ի Ս-856 գրությունը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 8.4.3.51 «Կրոնական և հասարակական այլ ծառայություններ» ծրագրի 4729 հոդվածով «Այլ նպաստներ» նախատեսված ծախսերից մայիս ամսից դեկտեմբեր ամիսը ներառյալ ֆինանսական աջակցություն հատկացնել Կոտայքի թեմի առաջնորդարան կրոնական կազմակերպությանը ամսական 25000 (քսանհինգ հազար)դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |