|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2024 թվականի N 1366 |
ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 951
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի և Հովիկ Սարգսյանի միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված հողի վարձակալության պայմանագրի 6-րդ կետի 6.2 ենթակետը, Հովիկ Սարգսյանի լիազորված անձ Կարեն Գասպարյանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը. 1.Լուծել Հրազդան համայնքի ղեկավարի և Հովիկ Սարգսյանի միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված «Հողի վարձակալության պայմանագիր»-ը: 2.Ուժը կորցրած ճանաչել Հրազդանի համայնքի ղեկավարի 2010 թվականի օգոստոս 26-ի «Հովիկ Սարգսյանի հետ հողի վարձակալության պայմանագիր կնքելու մասին» թիվ 951 որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|