Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արտյոմ Ռաֆայելյանի 2025 թվականի հոկտեմբերի 02-ի N 6269 դիմումը․ 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 2309628, տրված՝ 2007 թվականի ապրիլի 27-ին) Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասում գտնվող երաժշտական դպրոցի առաջին հարկի 80,17 քառակուսի մետր մակերեսով տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Արտյոմ Ռաֆայելյանին՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու պայմանով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |