Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջով. 1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Հ.Աճառյան փողոց 5 հասցեում գտնվող 600.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 0430-0037), 2)Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս 58/2 հասցեում գտնվող 345.35քմ մակերեսով (ծածկագիր՝ 0223-0020): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |