Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս 60/1 հասցեում գտնվող 524.2քմ մակերեսով (ծածկագիր՝ 0683-0087), 2) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 427/2 հասցեում գտնվող 54.2քմ մակերեսով (ծածկագիր՝ 0326-0042): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |